Աբրահամ – Մյուրեյ մենամարտը չի կայանա

Բրիտանացի բռնցքամարտիկ Մարտին Մյուրեյը տեղեկացրել է, որ WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի հետ նոյեմբերի 12-ին նախատեսված ռևանշ-մենամարտը չի կայանա։ Պատճառը հայ բռնցքամարտիկի վնասվածքն է։

«Պարզապես ցանկանում եմ տեղեկացնել, որ Արթուր Աբրահամի հետ իմ ռևանշ-մենամարտ չի կայանալու, քանի որ նա վնասվածք ունի։ Մենք նոր մրցակցի փնտրելու փուլում ենք»,- «Twitter»-ի իր պաշտոնական էջում գրել է Մյուրեյը։

Արթուր Աբրահամը և նրա ներկայացուցիչները դեռևս պաշտոնական հայտարարություն չեն արել։

Հիշեցնենք, որ 2015 թվականի նոյեմբերին Արթուր Աբրահամի ու Մարտին Մյուրեյի առաջին մենամարտում մրցավարական որոշմամբ հաղթել է հայ բռնցքամարտիկը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում