Պարեխո․ «Բարսելոնայի» ֆուտբոլիստներն իրենց անարգալից պահեցին (տեսանյութ)

«Վալենսիայի» կիսապաշտպան Դանիել Պարեխոն քննադատել է «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին։ Պարեխոն կարծում է՝ Նեյմարի սխալ պահվածքի պատճառով է, որ Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի՝ «Վալենսիա» – «Բարսելոնա» (2:3) հանդիպման ավարտին դաշտի տերերի երկրպագուները շիշ են նետել կատալոնացիների ուղղությամբ։

-Իմ կարծիքով՝ «Բարսելոնայի» ֆուտբոլիստներն իրենց անարգալից պահեցին։ Մեր երկրպագուները երբեք հենց այնպես շիշ չէին նետի։ Կարծում եմ՝ այդ դրվագում մեղավոր էր Նեյմարը․ նա պրովոկացիայի ենթարկեց մեր երկրպագուներին։ Կարելի է տոնել գոլն ու հաղթանակը, բայց մարդկանց անարգել պետք չէ։ Իհարկե, շիշ նետող երկրպագուն էլ է սխալ։ Հույս ունեմ՝ ապագայում նման դեպքեր չեն լինի,- ասել է Պարեխոն «La Sexta»-ին տված հարցազրույցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում