«Փյունիկը» չորրորդ անընդմեջ հաղթանակը տարավ (տեսագրություն)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրում «Փյունիկը» հյուրընկալվեց մրցաշարային աղյուսակի առաջատար «Շիրակին»։

Արտակ Օսեյանի սաներին հաջողվեց չորրորդ անընդմեջ հաղթանակը տոնել՝ առավելության հասնելով նվազագույն հաշվով։ Հանդիպման հաղթական գոլը 41-րդ րոպեին Արթուր Քարտաշյանը։

Այս հաղթանակից հետո «Փյունիկն» ունի 18 միավոր և զբաղեցնում է երրորդ հորիզոնականը, իսկ «Շիրակը» դեռևս առաջին տեղում է (21 միավոր)։

Բարձրագույն խումբ, 11-րդ տուր

«Շիրակ» – «Փյունիկ»՝ 0։1
Գոլը՝ Քարտաշյան 41՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում