«Բանանցն» ու «Արարատը» հաղթողին չորոշեցին

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրի շրջանակում կայացավ «Բանանց» – «Արարատ» հանդիպումը։ Մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականները զբաղեցնող թիմերի պայքարում գոլեր չարձանագրվեցին։

Այժմ «Բանանցն» ունի 13 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, իսկ «Արարատը» 5 միավորով վեցերորդ տեղում է։

Բարձրագույն խումբ, 11-րդ տուր
«Բանանց» – «Արարատ»՝ 0։0

Հետևեք մեզ նաև Telegram-ում