USD
EUR
RUB

Վալոդյա Ֆրանգուլյան․ Կարևորը՝ աշխարհի առաջնության ժամանակ լավ մարզավիճակում լինեմ

 

61 կգ քաշային կարգում հանդես եկող ազատոճային ըմբիշ Վալոդյա Ֆրանգուլյանը մի շարք անակնկալներ է մատուցել ըմբշամարտի երկրպագուներին։ Նախ 2015 թվականի մարտին Վալոդյան հաղթել է Ալեքսանդր Մեդվեդի անվան հեղինակավոր միջազգային մրցաշարում, ապա մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում և Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարում։

Այս հաղթանակներից հետո նրա կարիերայում որոշակի անկում եղավ, իսկ օրերս ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունում Վալոդյա Ֆրանգուլյանը հաղթանակ տարավ, ինչը նրան հնարավորություն կտա մասնակցելու դեկտեմբերին Բուդապեշտում կայանալիք ոչ օլիմպիական քաշերի աշխարհի առաջնությանը։

Լրագրողների հետ զրույցում Վալոդյա Ֆրանգուլյանն ասաց, որ ուրախ է, քանի որ մի քանի անգամ ազատված է եղել Հայաստանի առանությանը մասնակցելուց, իսկ վերջին անգամ երկրորդ տեղ էր գրավել․

«Հաղթանակն ինձ հնարավորություն կտա մասնակցելու աշխարհի առաջնությանը, ինչը այս տարվա իմ գլխավոր նպատակն է։ Հույս ունեմ, որ տարեվերջում կասեմ իմ խոսքը»։

Եզրափակչում Վալոդյայի մրցակիցը 57 կգ քաշային կարգում Եվրոպայի 2014 թվականի առաջնության բրոնզե մեդալակիր Գարիկ Բարսեղյանն էր, ով փոխել էր քաշային կարգը և հանդես էր գալիս 61 կգ-ում։ Վալոդյան սպասում էր, որ նա կգոտեմարտի հենց իր քաշային կարգում։

«Մենք լավ ծանոթ ենք իրար, միասին մարզումներ ու հավաքներ ենք անցկացրել, բայց երբեք չէինք եղել մրցակիցներ։ Ես լավ էի նախապատրաստվել նրա հետ գոտեմարտին ու հաղթեցի։ Գոհ եմ, մնացածը ժամանակը ցույց կտա»,- ասաց Ֆրանգուլյանը։

Ըմբիշը կարծում է, որ այս պահին իր մարզավիճակը միջին մակարդակի է․ «Ինձ թվում է՝ պետք էլ չէր այս պահին կատարյալ մարզավիճակում լինել, կարևորն աշխարհի առաջնությանն այդ մարզավիճակում լինեմ»։

Այս ամռանը Վալոդյա Ֆրանգուլյանը մարզվել է ԱՄՆ-ում «Նյու-Յորք Ատլանտիկ» ակումբի հետ միասին, որը նրան հետաքրքիր փորձ է տվել․

«ԱՄՆ-ում մարզվող ըմբիշների ոճը տարբերվում է մեր ըմբիշների ոճից և այդ առումով հետաքրքիր ու լավ փորձ էր։ Բոլորն Օլիմպիական խաղերին էին պատրաստվում, ու քանի որ իմ քաշային կարգը օլիմպիական չէր, որոշեցի այդպիսի փորձարկում անել»։

Ընդունված է, որ ըմբիշները բացի իրենց երկրի հավաքականի կազմում հանդես գալուց կարող են հանդես գալ նաև ակումբներում։ Վալոդյան հրավեր է ունեցել Ֆրանսիայից, որը մերժել է․ «Պետք է 2 շաբաթվա ընթացքում մի քանի անգամ քաշ գցեի, իսկ ես պատրաստվում էի Եվրոպայի առաջնությանը, դրա համար մերժեցի»։

Աշխարհի առաջնությունից հետո, հնարավոր է, Վալոդյա Ֆրանգուլյանը փոխի քաշային կարգը․ «Մինչ Օլիմպիական խաղերը ես որոշել էի փոխել քաշային կարգս և հանդես գալ 65 կգ-ում։ Փորձ եղավ․ Իրանում մասնակցեցի ակումբային աշխարհի առաջնությանը և հաղթեցի հինգ գոտեմարտից չոսում։ Այնուհետև այդ քաշային կարգում Դավիթ Սաֆարյանը Օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերեց, և ես որոշեցի, որ այս տարի կշարունակեմ հանդես գալ 61-ում և պաստրաստվել աշխարհի առաջնությանը»։

 

Հասմիկ Գրիգորյան

Լրահոս
Ես ինձ դեռ չեմպիոն չեմ զգում․ Մանե Թուրքմենական ֆուտբոլի հայ աստղը Երկու ֆուտբոլիստ՝ մեկի դիմաց․ Յուվենտուսը և Բարսելոնան ֆուտբոլիստների փոխանակում կկազմակերպեն Բարսելոնան պատրաստ է 90 մլն եվրոյով վաճառել Կոուտինյոյին Բարսելոնան ցանկանում է գնել Ռեալի նախկին ֆուտբոլիստին Յուվենթուսը մտադիր է վաճառել Ռոնալդուին․ Ռեալում որոշում են կայացրել Անարդարացի կլինի զրկել Լիվերպուլին չեմպիոնությունից․ Բերբատով Կասիլյասը առաջարկել է բարեգործական խաղ անցկացնել Բարսելոնայի և Ռեալի նախկին աստղերի մասնակցությամբ Ռեալը Բորուսիային ֆուտբոլիստների փոխանակում կառաջարկի Գևորգ Ղազարյան. Եթե Կամոյի արագությունը ունենայի, միգուցե, Միլանում խաղայի ՖԻՖԱ-ն կարող է անորոշ ժամանակով երկարաձգել ընթացիկ մրցաշրջանը (Gazeta.ru) Ինտերի նախկին նախագահը կարծում է՝ ակումբը քայլեր է ձեռնարկում Մեսսիին ձեռք բերելու համար Արամ Գաբրելյանովը թող հույս չունենա, որ երբևէ կստանձնի Արարատի մենեջմենթը. երևանյան ակումբի հայտարարությունը Բավարիայի ֆուտբոլիստները այսօր մարզում են անցկացրել Միլանը չի գնի Անդերլեխտի ֆուտբոլիստին Վալենսիան և Պորտուն կփոխանակվեն ֆուտբոլիստներով Ֆեդոտով. Ռամիի վնասվածքը անհանգստացնում է ինձ Ռոմանյոլին կերկարաձգի պայմանագիրը Միլանի հետ Աղբյուր․ Ռոնալդուն կարոտում է Ռեալը Մնացե՛ք տանը ու պահե՛ք ոճը․ Ռոնալդուն տեսանյութ է հրապարակել, որում իր մազերը կտրում է Ջորջինիան (տեսանյութ) Հայտի են Դեմբելեի ապաքինման մոտավոր ժամկետները Ռեալը հետաքրքրված է Լիլլի կիսապաշտպանի ծառայություններով Բարսելոնայի փոխնախագահը վարակվել է կորոնավիրուսով Չելսին ցանկանում է ձեռք բերել Բուխումի 18-ամյա ֆուտբոլիստին Ռոման, Մխիթարյանի տրանսֆերի շուրջ, չի կարողանում համաձայնության գալ Արսենալի հետ Խաղացել եմ Ռոնալդուի հետ, բայց Մեսսին հանճար է. Կակա «Ֆուտբոլը բոլորովին այլ կլինի կորոնավիրուսից հետո». Ինֆանտինո Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի միայն մի դեպքում ՊՍԺ-ն և Յուվենտուսը կպայքարեն 18-ամյա ալժիրցու համար Խոակին Կապառոս. Զրուցել եմ Մխիթարյանի, Արշակ Կորյանի հետ. Վերջինս կարող է միանալ մեզ Ա սերիան մեծ հավանականությամբ չի վերսկսվի նաև մայիսին Չեղարկվել է սումոյի ազգային առաջնությունը Լուկակուն քննադատել է Իտալիայի ֆուտբոլային վերնախավին Լիոնել Մեսսիի ինքնաթիռն արտակարգ վայէջք է կատարել Լա լիգան ներկայացրել է 2013/14 մրցաշրջանի լավագույն գոլերը ՌՖՄ. Ռուսասատանի հավաքականի մարզահագուստները գողացվել են Կանտեն չի ցանկանում լքել Չելսին Grand Chess Tour-ի բոլոր մրցաշարերը չեղարկվել են Ֆուտբոլիստները 15 օրում կվերականգնեն իրենց մարզավիճակը. Անչելոտի Կրիշիտո. Այս մղձավանջը շուտով կավարտվի
website by Sargssyan