Հեթ-տրիկ և 3 գոլային փոխանցում. «Գանձասար-Կապանը» Երևանում ջախջախեց չեմպիոնին (տեսագրություն)

Հայաստանի առաջնության 11-րդ տուրում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունել է «Գանձասար-Կապանին»: Խաղն ավարտվել է կապանցիների ջախջախիչ հաղթանակով՝ 4:0 հաշվով:

Աշոտ Բարսեղյանի թիմի կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել փոխարինման մտած Գեղամ Հարությունյանը, ով աչքի է ընկել 62, 68 և 90-րդ րոպեներին: Մինչ այդ հաշիվը 13-րդ րոպեին բացել էր հարձակվող Կլաուդիո Մարինին: Առաջին երեք գնակները խփվել են Գոգիտա Գոգիտաշվիլիի փոխանցումներից հետո, իսկ վերջին գոլի համահեղինակը Աշոտ Կարապետյանն էր:

Այս հաղթանակի շնորհիվ «Գանձասար-Կապանը» վաստակել է 16 միավոր և ընդհուպ մոտեցել է առաջատար եռյակին: «Ալաշկերտը» 19 միավորով մնաց երկրորդ հորիզոնականում:

Լուսանկարները «Գանձասար-Կապանի» ֆեյսբուքյան էջի

Հետևեք մեզ նաև Telegram-ում