«Ռոմա». Ֆլորենցին ծանր վնասվածք է ստացել

«Ռոմայի» կիսապաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին բուժզննում է անցել վնասվածքի կապակցությամբ, որը նա ստացել է Ա սերիայի 10-խրդ տուրի «Սասուոլոյի» հետ արտագնա խաղում (3:1): 25-ամյա իտալացին վնասվածքը ստացել է երկրորդ խաղակեսում և հարկադրված փոխարինվել է:

Բուժզննումից հետո Ֆլորենցիի մոտ ախտորոշվել է ձախ ծնկի խաչաձև կապանների պատռվածք: Կիսապաշտպանն այսօր վիրահատության կենթարկվի, – տեղեկացնում է «գայլերի» պաշտոնական կայքը:

Նշենք, որ սովորաբար նման վնասվածքներից ապաքինվելու համար պահանջվում է նվազագույնը 6 ամիս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում