43 տարի առաջ այս օրն «Արարատը» դարձավ ԽՍՀՄ-ի չեմպիոն (տեսանյութ)

Ուղիղ 43 տարի առաջ այս օրն «Արարատը» ԽՍՀՄ առաջնության վերջին տուրում սեփական հարկի տակ 3:2 հաշվով հաղթել է Լենինգրադի (ներկայիս Սանկտ Պետերբուրգի) «Զենիթին»:

Երևանյան թիմի կազմում դուբլ է ձևակերպել Էդուարդ Մարկարովը, մեկ անգամ էլ աչքի է ընկել Հովհանես Զանազանյանը: Այդ կերպ, «Արարատը» ԽՍՀՄ Գավաթից հետո ևս մեկ տիտղոս նվաճեց և «ոսկե դուբլ» ձևակերպեց: Արկադի Անդրեասյանը 13 գոլով դարձավ թիմի լավագույն ռմբարկու,- հիշեցնում է «Armfootball.com»-ը:

«Արարատ» (Երևան) – «Զենիթ» (Լենինգրադ)՝ 3:2 (1:0)
Գոլերը. Զանազանյան (27), Մարկարով (47, 59) – Նիկոլաև (48), Զինչենկո (52)

1973թ. հոկտեմբերի 28. Երևան. «Հրազդան» մարզադաշտ. Արևոտ եղանակ. 8 աստիճան. 70000 հանդիսական.

«Արարատ». Աբրահամյան, Գևորգյան (Բոնդարենկո, 70), Սարգսյան, Կովալենկո, Մեսրոպյան, Անդրեասյան, Պետրոսյան (Մարտիրոսյան, 80), Իշտոյան, Մարկարով, Զանազանյան (Ա.), Ն. Ղազարյան:

«Զենիթ».Պրոնին, Դերեմյով, Լոխով, Գոլուբև, Զագումեննիխ, Սադիրին (Ա.), Ստրեպետով, Տրեմբաչ, Նիկոլաև, Զինչենկո, Ժիգունով:

Մրցավարներ. Բականիձե, Ալավիձե, Վարդիաշվիլի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում