«Արարատը» հրաժեշտ տվեց 3 ֆուտբոլիստների

«Արարատը» երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագրերը երեք ֆուտբոլիստների հետ,- հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Այլևս «Արարատի» խաղացողներ չեն իվուարցի պաշտպան Սուլեյման Կոնեն, կամերունցի կիսապաշտպան Ումարու Կաինան և ամերիկացի հարձակվող Կիրիան Նվաբուեզեն: Ակումբը տեղեկացրել է, որ ֆուտբոլիստները ստացել են իրենց հասանելիք գումարները:

Կոնեն 39 հանդիպում է անցկացրել «Արարատի» կազմում` դառնալով մեկ գոլի հեղինակ: Կաինան 2 գոլի հեղինակ է դարձել «Արարատի» կազմում անցկացրած 40 խաղում, իսկ Նվաբուեզեն առաջնության 17 խաղում 3 գոլ է հեղինակել

Հետևեք մեզ նաև Telegram-ում