«Ալաշկերտը» նոր մարզիչներ ունի

«Ալաշկերտի» մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ակումբի մարզչական շտաբը համալրել են Կարեն Բարսեղյանն ու Արամ Ոսկանյանը:

Երկու մասնագետներն էլ 1․5 տարվա պայմանագրեր են ստորագրել։ Հիշեցնենք, որ Կարեն Բարսեղյանը վերջերս գլխավորում էր Հայաստանի երիտասարդական հավաքականը ընտրական փուլի ավարտական հատվածում, իսկ Արամ Ոսկանյանը ներկայումս Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի մարզիչն է: Մասնագետներն ունեն մարզչական «PRO» կարգ:

Այսօր կեսօրին ալաշկերտցիներն առաջին մարզումն անցկացրել նորանշանակ մարզիչների ղեկավարությամբ:

Հիշեցնենք, որ «Ալաշկերտի» նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հրաժարական է տվել Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ փուլի՝ «Փյունիկի» հետ պատասխան խաղում կրած պարտությունից հետո։

Հետևեք մեզ նաև Telegram-ում