Դե Ռոսսին հրաժարվել է բանակցել «Յուվենտուսի» հետ

«Յուվենտուսի» ղեկավարությունը հետաքրքրված է «Ռոմայի» կիսապաշտպան Դանիելե դե Ռոսիի ծառայություններով։

33-ամյա ֆուտբոլիստի՝ «գայլերի» ղեկավարության հետ պայմանագրի ժամկետը լրանալու է ընթացիկ մրցաշրջանի ավարտին, իսկ կողմերը դեռ ընդհանուր հայտարարի չեն եկել նոր համաձայնագիր կնքելու շուրջ։

«La Gazzetta dello Sport»-ը գրում է, որ օգտվելով ստեղծված իրավիճակից՝ «Յուվենտուսի» ներկայացուցիչները փորձել են կապ հաստատել դե Ռոսսիի հետ, սակայն կիսապաշտպանը կտրականապես հրաժարվել է բանակցություններ վարել թուրինցիների հետ։

Վերոնշյալ պարբերականը հաղորդում է, որ «Ռոմայի» հետ նոր պայմանագիր չկնքելու դեպքում Դանիելե դե Ռոսսին մտադիր է կարիերան շարունակել ՄԼՍ-ում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում