Եվրոպական առաջնությունների և ՉԼ-ի վերաբերյալ Վերատիի կանխատեսումները

«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Մարկո Վերատին եվրոպական թոփ-առաջնությունների և Չեմպիոնների լիգայի վերաբերյալ իր կանխատեսումներն է արել։

-Պրեմիեր լիգայում չեմպիոն կդառնա «Մանչեսթեր Սիթին»։ Այս պահին «քաղաքայինները» լավագույն մարզավիճակում չեն, բայց Անգլիայի ամենաուժեղ թիմն են։ Հույս ունեմ՝ «Պարի Սեն Ժերմենը» կդառնա Ֆրանսիայի չեմպիոն՝ չնայած դրան հասնելը բարդ կլինի։ Իտալիայում «Յուվենտուսը» մրցակիցներ չունի։ Նույնը կարող ենք ասել Բունդեսլիգայում «Բավարիայի» մասին։ Իսպանիայում սպասում եմ «Ռեալի» չեմպիոնությանը։

Ինչ վերաբերում է Չեմպիոնների լիգային՝ վերջերս զրուցում էի Կարլո Անչելոտիի հետ, և նա համոզված էր, որ այս մրցաշրջանում հաղթելու է «Բավարիան»։ Ես էլ եմ մտածում, որ ամենամեծ հնարավորությունն ունեն մյունխենցիները,- Վերատիի խոսքը մեջբերված է «Football Italia»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում