Առաջատարը հաղթեց արտագնա խաղում (տեսանյութ)

Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար «Շիրակը» հյուրընկալվեց «Բանանցին»։

Հանդիպման արդեն 5-րդ րոպեին «Բանանցի» դարպասապահ Հենրի Ավագյանը խախտեց կանոնները Ռումյան Հովսեփյանի նկատմամբ, ինչի արդյունքում նշանակվեց 11-մետրանոց հարված։ Նշակետին մոտացավ Վիուլեն Այվազյանն ու չվիրպեց։

22-րդ րոպեին Գրիգոր Աղեկյանը վերականգնեց հաշվի հավասարությունը, սակայն խաղակեսի վերջնամասում Մոհամեդ Կաբայի գոլի շնորհիվ հյուրերը կրկին առաջ անցան։

Երկրորդ խաղակեսում նոր գոլեր չարձնագրվեցին։

Այս հաղթանակից հետո «Շիրակն» ունի 24 միավոր և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Բանանցը» մնաց 13 միավորով՝ 5-րդ տեղում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում