Մեքսիկայի Գրան-պրի. Որակավորման փուլի արդյունքները

Մեքսիկայի Գրան-պրիից առաջ տեղի է ունեցել որակավորման փուլը, որը պետք է որոշեր մրցման մեկնարկը սկսողների հերթականությունը:

Ռոդրիգես եղբայրների անվան մրցատարածքում ամենաարագ արդյունքը ցուցադրել է «Մերսեդեսի» ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը. 1 րոպե 18, 704 վայրկյան:

Բրիտանացուց մի փոքր ետ կմեկնարկի նրա թիմակից, ընթացիկ առաջնության առաջատար Նիկո Ռոսբերգը: Գերմանացու լավագույն արդյունքը 1 րոպե 18,958 վայրկյան է:
Երկրորդ շարքը՝ 3-4 տեղերում դիրքավորված կլինեն «Ռեդ Բուլի» արշավորդներ Մաքս Ֆերստապենը և Դանիել Ռիկարդոն:

Ֆորմուլա 1-ի տարվա 19-րդ մրցափուլը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում