«Գանձասար-Կապանը» նվազագույն հաշվով հաղթեց «Արարատին»

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրում «Գանձասար-Կապանը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելության է հասել «Արարատի» նկատմամբ։ Հանդիպման միակ գոլը 74-րդ րոպեին խփել է Գեղամ Հարությունյանը։

Այս հաղթանակից հետո «Գանձասար-Կապանն» ունի 19 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի դեռևս երրորդ հորիզոնականը։ «Արարատը» 12 խաղում վաստակել է 5 միավոր և գտնվում է վերջին տեղում։

Բարձրագույն խումբ, 12-րդ տուր

«Գանձասար-Կապան» – «Արարատ»՝ 1։0
Գոլը՝ Հարությունյան 74՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում