«Փյունիկը» հաղթեց և շրջանցեց «Ալաշկերտին» (տեսագրություն)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրը եզրափակվեց «Փյունիկ» – «Ալաշկերտ» խաղով։ «Փյունիկը» 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց, ինչի շնորհիվ մրցաշարային աղյուսակում բարելավեց դիրքերը։

Հանդիպման հաշիվը բացվեց 30-րդ րոպեին․ անկյունայինի իրացումից հետո գլխով գոլի հեղինակ դարձավ Արմեն Մանուչարյանը։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 48-րդ րոպեին, դաշտի տերերը 11-մետրանոց հարվածի իրավունք ստացան, որն անվրեպ իրացրեց Վարդան Պողոսյանը։

Հանդիպման մնացած ժամանակահատվածում «Ալաշկերտի» ֆուտբոլիստներին հաջողվեց միայն կրճատել տարբերությունը․ 69-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Արտակ Եդիգարյանը։

Այս հաղթանակից հետո «Փյունիկն» ունի 21 միավոր և բարձրացրել է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնական․ Արտակ Օսեյանի թիմն այժմ 3 միավորով է զիջում առաջատար «Շիրակին»։ «Ալաշկերտը» մնաց 19 միավորով՝ չորրորդ տեղում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում