Բոնավենտուրայի գոլի շնորհիվ «Միլանը» հաղթեց «Պեսկարային» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 11-րդ տուրում «Միլանը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց «Պեսկարայի» նկատմամբ։ 49-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ Ջակոմո Բոնավենտուրան։

«Միլանն» այս հաղթանակից հետո ունի 22 միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակի լավագույն եռյակը, իսկ «Պեսկարան» մնաց 7 միավորով՝ 17-րդ տեղում։

Իտալիայի առաջնություն, 11-րդ տուր

«Միլան» – «Պեսկարա»՝ 1։0
Գոլը՝ Բոնավենտուրա 49՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում