Հեմիլթոնը հաղթել է Մեքսիկայի Գրան-պրին. չեմպիոնության հարցն ավելի սրվեց

Մեքսիկայում կայացել է Ֆորմուլա 1-ի ընթացիկ առաջնության 19-րդ Գրան-պրին:
71 շրջանից բաղկացած մրցատարածքն առաջինը հաղթահարել է Լյուիս Հեմիլթոնը: Բրիտանացու արդյունքն է 1 ժամ 40 րոպե 31,402 վայրկյան:

Երկրորդ տեղը զբաղեցրել է «Մերսեդեսի» մյուս ավտոարշավորդ Նիկո Ռոսբերգը, ով առաջատարից ետ է մնացել 8,354 վայրկյանով:

Ուշագրավ իրադարձություններ են կատարվել երրորդ տեղի համար պայքարում: Մրցատարածքը երրորդ տեղով ավարտել է «Ռեդ Բուլի» ներկայացուցիչ Մաքս Ֆերստապենը, սակայն մրցավարները նրան պատժել են կատարած խախման համար և որակազրկել 5 վայրկյանով: Դրա շնորհիվ պատվո պատվանդանին է բարձրացել «Ֆերարիի» պիլոտ Սեբաստիան Ֆետելը, իսկ 4-րդ տեղը գրավել է «Ռեդ Բուլը» ներկայացնող Դանիել Ռիկարդոն: Ֆերստապենը բավարարվել է 5-րդ հորիզոնականով:

Այսպիսով, մրացաշրջանի ավարտից 2 փուլ առաջ Հեմիլթոնը 7 միավորով կրճատեց Ռոսբերգի առավելությունը և հիմա նրանք ունեն, համապատասխանաբար 330 ու 349 միավորներ: Գերմանացին առաջիկա երկու Գրան-պրիներում 2-րդ տեղը գրավելու դեպքում աշխարհի չեմպիոն կդառնա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում