Դե Բուրը մոտ է պաշտոնանկ արվելուն. նրան հավանական փոխարինողները

«Ինտերն» այսօր որոշում կկայացնի թիմի գլխավոր մարզիչ Ֆրանկ Դե Բուրի ապագայի շուրջ:

«La Gazzetta dello Sport»-ը գրում է, որ ամենայն հավանականությամբ հոլանդացի մարզիչը պաշտոնանկ կարվի: Ա սերիայի վերջին 5 խաղերում միլանցիները նրա գլխավորությամբ պարտություն են կրել և 11-րդ տուրից հետո 11-րդ տեղում են:

«Ինտերի» նոր գլխավոր մարզչի թեկնածուների թվում նշվում են Լորան Բլանի, Լեոնարդոյի, Ստեֆանո Պիոլիի և Ֆրանչեսկո Գվիդոլինի անունները:

Հիմնական ֆավորիտ է համարվում բրազիլացի Լեոնարդոն, որը նշանակումից զատ պահանջել է 2017 ամռանը դառնալ նաև ակումբի մարզական տնօրենը: Լորան Բլանը, ում թեկնածությունը պնդում են ակումբի չինացի ղեկավարները և նրա հետ արդեն համաձայնություն են ձեռք բերել, երկարաժամկետ պայմանագիր է պահանջում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում