«FourFourTwo». Ֆուտբոլի պատմության 50 լավագույն թիմերը

Հեղինակավոր «FourFourTwo» պարբերականը ներկայացրել է իր վարկածով ֆուտբոլի պատմության լավագույն թիմերի առաջին տասնյակը: Մինչև այդ հրապարակվել էին 11-50-րդ տեղերը զբաղեցրած թիմերի անունները:

Առաջին տեղը գրավել է 1965-1975 թվականների «Այաքսը»: Ամստերդամցիներն այդ տարիների ընթացքում սկսելով դավանել տոտալ ֆուտբոլ 6 անգամ դարձել են Հոլանդիայի չեմպիոն և 3 անգամ նվաճել են Չեմպիոնների Գավաթը:

Լավագույն տասնյակը հետևյալ հերթականությունն ունի.

1. «Այաքս» (1965-73)
2. Բրազիլիա (1970)
3. «Միլան» (1987-91)
4. «Ռեալ» (1955-60)
5. «Բարսելոնա» (2008-11)
6. «Լիվերպուլ» (1975-84)
7. Իսպանիա (2007-2012)
8. «Ինտեր» (1962-67)
9. «Սանթոս» (1955-68)
10. Հունգարիա (1950-56)

Ամբողջական ցուցակը կարող եք տեսնել այստեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում