«Բարսելոնան» կապ է հաստատել ՊՍԺ-ի ֆուտբոլիստի հետ

ՊՍԺ-ի պաշտպան Սերժ Օրյեն գտնվում է «Բարսելոնայի» հետաքրքրության շրջանակում: Կատալոնական ակումբի ներկայացուցիչները կապ են հաստատել իուվարցի ֆուտբոլիստի շրջապատի հետ, որպեսզի տեղեկանան նրա մտադրությունների մասին:

«Infosport+»-ի տեղեկացնում է, որ «կապտանռնագույնները», որոնք աջ պաշտպանի փնտրտուքի մեջ են, կարող են ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո փորձել գնել 23-ամյա խաղացողի տրանսֆերը:

Օրյեի պայմանագրի ժամկետը ՊՍժ-ի հետ սպառվում է 2019 թվականի ամռանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում