Վերատին մերժել է «Ռեալի» առաջարկը

«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Մարկո Վերատին հաստատել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն՝ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ իր հետ փորձել են բանակցել «Ռեալի» ներկայացուցիչները։

-Ինձ համար հաճելի էր, որ «Ռեալը» հետաքրքրված է իմ ծառայություններով։ «Ռեալի» նման ակումբն ամեն օր չէ, որ քեզ առաջարկություն կանի, բայց երբ ես երջանիկ եմ մի ակումբում, մյուսի հետ բանակցելու մտադրություն չունեմ։ Ցանկանում եմ տիտղոսներ նվաճել «Պարի Սեն Ժերմենի» կազմում,- ասել է Վերատին «RAI»-ին տված հարցազրույցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում