Բեյլ․ Երբեք չեմ երազել «Ոսկե գնդակի» մասին

Ուելսի հավաքականի և «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը, ով ընդգրկված է «Ոսկե գնդակ-2016» մրցանակի հավակնորդների թվում, հայտարարել է, որ երբեք չի երազել այս մրցանակի մասին։

-Ինձ համար «Ոսկե գնդակը» երբեք նպատակ չի եղել։ Երբեք չեմ երազել այդ մրցանակը ստանալու մասին։ Ես երազում եմ Չեմպիոնների լիգայում և առաջնություններում հաղթելու մասին։ Եթե հաղթեմ մրցաշարերում, անհատական մրցանակներն այսպես թե այնպես կլինեն։ Ինձ համար առաջնային են ակումբի և հավաքականի տիտղոսները։

Շատ ֆուտբոլիստներ են լավ մրցաշրջան անցկացրել։ Մեսսին և Ռոնալդուն հիանալի են խաղացել։ Կրիշտիանուն անհավական տարի ունեցավ՝ հաղթելով Չեմպիոնների լիգայում և Եվրոպայի առաջնությունում։ Բայց չեմ կարող ասել, թե ով կստանա մրցանակը, քանի որ չեմ ճանաչում քվեարկողներին։ Հաջողություն եմ մաղթում իմ թիմակիցներին և մյուսներին,- ասել է Բեյլը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում