«Դեպորտիվոն» և «Վալենսիան» ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)

Պրիմերայի 10-րդ տուրի վերջին հանդիպումը կայացավ Լա Կորունյայի «Ռիասոր» մարզադաշտում․ «Դեպորտիվոն» հյուրընկալեց «Վալենսիային» և ոչ-ոքի խաղաց։

Հանդիպման հաշիվն առաջին կեսի վերջնամասում բացեց Էմրե Չոլակը, իսկ երկրորդ կեսի մեկնարկում «չղջիկների» պատասխան գոլը խփեց Ռոդրիգոն։

Այժմ «Վալենսիան» ունի 10 միավոր և զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը, իսկ «Դեպորտիվոն» 9 միավորով 17-րդ տեղում է։

Իսպանիայի առաջնություն, 10-րդ տուր

«Դեպորտիվո» – «Վալենսիա»՝ 1։1
Գոլերը՝ Չոլակ 45+2՛ – Ռոդրիգո 56՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում