Պաշտոնական․ Ֆրանկ դե Բուրն ազատվել է աշխատանքից

«Ինտերի» ղեկավարությունն աշխատանքից ազատել է գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրին։ Հոլանդացի մասնագետի հեռացման մասին լուրերը երեկվանից շրջանառվում էին իտալական մամուլում, իսկ այսօր «Ինտերի» մամուլի ծառայությունը պաշտոնապես հաստատեց տեղեկատվությունը։

«Ինտերի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը կլինի երիտասարդական թիմի մարզիչ Ստեֆանո Վիկին, ում գլխավորությամբ «Ինտերը» կպատրաստվի Եվրոպա լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի՝ «Սաութհեմփթոնի» հետ նոյեմբերի 3-ին կայանալիք խաղին։

Հավելենք, որ «Ինտերի» նոր գլխավոր մարզչի թեկնածուների թվում նշվում են Լորան Բլանի, Լեոնարդոյի, Ստեֆանո Պիոլիի և Ֆրանչեսկո Գվիդոլինի անունները: 

Իտալիայի ընթացիկ առաջնության 11-րդ տուրից հետո «Ինտերն» ունի 11 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում