Մյուրեյ․ Չուդինովի հետ մենամարտն ավելի բարդ է լինելու, քան Աբրահամի

Բրիտանացի բռնցքամարտիկ Մարտին Մյուրեյը, ով նոյեմբերի 12-ին պետք է մենամարտեր Արթուր Աբրահամի հետ, նոր մրցակից ունի՝ ի դեմ ռուս Դմիտրի Չուդինովի։ Հիշեցնենք, որ Աբրահամի հետ մենամարտը չի կայանալու հայ բռնցքամարտիկի վնասվածքի պատճառով։

-Չուդինովի հետ մենամարտն ավելի բարդ է լինելու, քան Աբրահամի։ Չուդինովը միայն մեկ պարտություն է կրել, իսկ հաղթանակների մեծ մասը նոկաուտով է տոնել։ Նա երիտասարդ է, թարմ, նպատակասլաց, իսկ Արթուրը նրա համեմատ ծեր է, բայց փորձառու։

Չուդինովի հետ մենամարտում ավելի շատ գործողություններ ենք տեսնելու։ Ինձ համար անհրաժեշտ է այդ հաղթանակը, և ես ամեն ինչ կանեմ դրան հասնելու համար,- Մյուրեյի խոսքը մեջբերել է «Sky Sports»-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում