Չեմպիոնների լիգա․ Ի՞նչ սպասել չորրորդ տուրից

Ընդհանուր ֆոնի վրա նորից «Բարսելոնան» և «Մանչեսթեր Սիթին» են առանձնանում, բայց ինտրիգային է իրավիճակը նաև «Ռեալի» և «Ատլլետիկոյի» դեպքում: Ներկայացնում ենք Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի առանցքային իրադարձությունները։

Գվարդիոլան ու անցյալի դասերը

Շաբաթ «Վեսթ Բրոմվիչի» նկատմամբ տարած հաղթանակը (4:0) վերջ դրեց «Մանչեսթեր Սիթիի»՝ առանց հաղթանակի ձգվող 6 խաղերից բաղկացած շարքին: Այս փաստը Գվարդիոլային պետք է օգներ «Բարսելոնայի» դեմ խաղին պատրաստվելիս: Առաջին հանդիպմանը նրա թիմը պարտվեց 0:4 հաշվով: Գվարդիոլան նման իրավիճակներում էլի է եղել ու կարողացել է պատվով դուրս գալ։

2014-15թթ. խաղարկության կիսաեզրափակչում նրա «Բավարիան» 0:3 հաշվով պարտվեց «Կամպ Նոուում»։ Գերմանացիներն այդ ժամանակ ավելի ուժեղ խաղում պարտվեցին, քան «քաղաքայինները» հոկտեմբերի 19-ին: Մյունխենում «Բավարիան» կարողացավ կամային հատկանիշներ ցույց տալ ու հաղթել 3:2 հաշվով: Եզրափակչի համար դա բավարար չէր, բայց թիմը մրցաշարից պարզ ճակատով հեռացավ: Կկարողանա՞ Գվարդիոլան ռևանշի հասնել:

Կավանին Իբրահիմովիչին հետապնդելիս

«ՊՍԺ»-ում Էդինսոն Կավանին 3 մրցաշրջան անընդմեջ երկրորդ պլանում էր, քանի որ առաջինում Զլատան Իբրահիմովիչն էր: Շվեդը տեղափոխվեց Անգլիա ու հիմա ամբողջ ուշադրությունը կենտրոնացված է 29-ամյա ուրուգվայցու վրա: Հարձակվողն օգտվում է առիթից և ընթացիկ մրցաշրջանում արդեն 18 գնդակ է խփել ակումբի ու հավաքականի կազմում: 5 գնդակ նա խփել է Չեմպիոնների լիգայում: Հիմա «ՊՍԺ»-ի կազմում ՉԼ-ի շրջանակներում խփած գնդակների թվով (16) Կավանին երկրորդ հորիզոնականում է ու այն կիսում է Ջորջ Վեայի հետ: Դժվար թե որևէ մեկը զարմանա՝ իմանալով, որ առաջին հորիզոնականում Իբրահիմովիչն է (20): Կկարողանա՞ Կավանին շրջանցել նրան։ Նման հնարավորություն նա կունենա «Բազելի» հետ խաղում։

Մադրիդյան ամրոց

Ֆուտբոլասերների երիտասարդ սերունդը կարող է նաև չիմանալ, բայց մինչև Արսեն Վենգերի «Արսենալում» հայտնվելն ակումբի երկրպագուները թիմի պաշտպանողական ֆուտբոլի փառքը գովերգում էին՝ տրիբունաներից «1։0 «Արսենալի» օգտին» երգելով: «Ատլետիկոն» նման երգերով հայտնի չէ, բայց երկրպագուները կարող են որևէ բան հորինել: Դիեգո Սիմեոնեի թիմը D խմբի բոլոր 3 հանդիպումներն ավարտել է 1:0 հաշվով: Դա պաշտպանողական ֆուտբոլի արդյունքն է: Բոլոր նրանք, ովքեր տպավորված չեն․ պետք է իմանան, որ դեռևս որևէ թիմ խմբային փուլն առանց գնդակ բաց թողնելու չի հաղթահարել: «Ատլետիկոյի» առաջիկա մրցակիցը «Ռոստովն» է։

Դեմբելեն՝ ուշադրության կենտրոնում

«Ես հիասքանչ հարձակվողների հետ եմ խաղացել՝ Ռոնալդո, Անրի, Ռաուլ: Միշտ իմացել եմ, որ նրանք միայնակ էլ կարող են հաղթել։ Մուսա Դեմբալեն արդեն ցույց է տալիս նման հատկանիշ»,- անցյալ շաբաթ 20-ամյա հարձակվողի մասին այսպես է խոսել Զինեդին Զիդանը:

Դեմբելեն «Սելթիկի» կազմում 15 գնդակ է խփել, բայց դրանցից ընդամենը մեկն է արձանագրվել արտագնա հանդիպման ժամանակ (հոկտեմբերի 26, «Ռոսս Կաունիի» դեմ հանդիպում): Դեմբելեն հաջողությունը զարգացնելու հնարավորություն ունի կունենա Մյունխենգլադբախում՝ «Բորուսսիայի» հետ առաջիկա խաղում։

Կկարողանա՞ «Լեգիան» կանգնեցնել «Ռեալին»

Վերջին 5 խաղում Զիդանի սաները 24 գնդակ են խփել ու առանց գոլի դաշտից արդեն 20 խաղ է, ինչ չեն հեռացել (21՝ եթե հաշվենք ՈԵՖԱ-ի Սուպերգավաթում «Սևիլյայի» դեմ տարած հաղթանակը): «Լեգիան» արդեն 13 գնդակ է բաց թողել ՉԼ-ում: Սա վատագույն արդյունքն է բոլոր մասնակիցների շարքում: Մի խոսքով, ամեն ինչ ցույց է տալիս, որ մադրիդցիները ևս մեկ խոշոր հաղթանակ են տանելու:

Ցավալի մասնակցությունից խուսափելու համար Լեհաստանի չեմպիոնները պետք է հենց սկզբից կարողանան կանգնեցնել «Ռեալին», քանի որ թիմերի վերջին 5 խաղերից 4-ում մադրիդցիները գոլ են խփել առաջին 6 րոպեի ընթացքում: Բացառություն էր «Լեգիայի» դեմ 2 տարի առաջ անցկացրած հանդիպումը, երբ մադրիդցիների գոլի համար 1/4 ժամ պահանջվեց: 

«Լեսթերն» ընթացքի մեջ

Վերջին 20 տարիներին միայն մեկ թիմի էր հաջողվել Չեմպիոնների լիգայում դեբյուտային մրցաշրջանում 3 անընդմեջ հաղթանակ տանել․ 2012-13թթ. նման հաջողության հասել էր Մանուել Պելլեգրինիի «Մալագան»: Իսպանացիները հաջորդ երեք հանդիպումները ոչ-ոքի հաշվով ավարտելուց հետո խմբում առաջին տեղը գրավեցին: «Լեսթերի» դեպքում ամեն ինչ պարզ է. նրանք չեն ցանկանում դանդաղեցնել հաղթական մեկնարկը և մտադիր են ռեկորդային ցուցանիշ գրանցել։

Մբապե-երկրորդ Անրի՞

Ֆրանսիայի հավաքականում խաղացող Կիլիան Մբապեն հիանալի ելույթ ունեցավ մինչև 19 տարեկանների Մունդիալի ժամանակ: Առաջնությունից հետո նրանից նմանատիպ խաղ էին սպասում նաև մեծահասակների ֆուտբոլում, սակայն 17-ամյա ֆրանսիացին մրցաշրջանի հենց առաջին խաղում վնասվածք ստացավ ու 1 ամսով բացակայեց դաշտից: «Մոնակոյի» մեկնարկային կազմ նա վերադարձավ հոկտեմբերի 21-ին և «Մոնպոլյեի» դեմ խաղում տուգանային հարված վաստակեց, գոլ խփեց ու գոլային փոխանցում կատարեց Վալեր Ժերեմիին: Մբապեն, ում Ֆրանսիան երկրորդ Անրի է անվանում, կարող է Չեմպիոնների լիգայում առաջին անգամ մեկնարկային կազմում լինել: Նշենք, որ Անրին իր դեբյուտային խաղում գոլի հեղինակ է դարձել:

Հնարավորություններ կան

2003-04թթ․ մրցաշրջանում՝ այսօրվա ձևաչափին անցնելուց հետո, թիմերին հաջողվեց եզրափակիչ փուլ դուրս գալ առանց մեկնարկային երեք փուլերում որևէ հաղթանակ տանելու: Ընթացիկ մրցաշրջանում 11 թիմ տեսականորեն կարող է նման արդյունք գրանցել: «Բայերի» հնարավորություններն այստեղ ամենամեծն են: Գերմանացիները 2 միավոր կորցրին ԲԿՄԱ-ի դեմ տնային խաղում, ապա «Մոնակոյի» դեմ արտագնա խաղի վերջին րոպեին գնդակ բաց թողեցին և թեև մեծ առավելություն ունեին «Տոտենհեմի» դեմ խաղում, բայց ամեն ինչ գոլազուրկ ոչ-ոքիով ավարտվեց: Ներկայիս 3 միավորի փոխարեն կարող էր 9 լինել: Չորրորդ տուրում «Բայերն» արդեն Անգլիայում կխաղա «Տոտենհեմի» հետ, ու այդ հանդիպումը կարող է վճռորոշ դեր ունենալ: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում