ՉԼ․ «Արսենալն» և «Պարի Սեն Ժերմենն» ապահովեցին փլեյ-օֆֆի ուղեգրերը (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում A խմբի ֆավորիտներ «Արսենալն» ու «Պարի Սեն Ժերմենը» դժվարին հաղթանակներ տոնեցին։

Արսեն Վենգերի թիմն արտագնա խաղում 3։2 հաշվով առավելության հասավ «Լուդոգորեցի» նկատմամբ։ Կաֆուի և Կեշերուի գոլերի շնորհիվ դաշտի տերերը 15-րդ րոպեի դրությամբ հաղթում էին 2։0 հաշվով, սակայն դեռևս առաջին կեսում «զինագործներից» Գրանիտ Ջական և Օլիվյե Ժիրուն մեկական գոլ խփեցին, իսկ 88-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ Մեսութ Օզիլը։

Զուգահեռաբար ընթացող «Բազել» – «Պարի Սեն Ժերմեն» հանդիպումն ավարտվեց 1։2 հաշվով։ Փարիզյան թիմի գոլերը խփեցին Բլեզ Մատյուիդին և Թոմաս Մենյեն, իսկ դաշտի տերերից աչքի ընկավ Լուկա Ձուֆին։

Այս հանդիպումներից հետո «Արսենալն» ու «Պարի Սեն Ժերմենն» ունեն 10-ական միավոր ու ապահովել են իրենց տեղը փլեյ-օֆֆ փուլում, իսկ «Լուդոգորեցը» և «Բազելը» մնացին մեկական միավորով։

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, չորրորդ տուր
A խումբ

«Լուդոգորեց» – «Արսենալ»՝ 2։3
Գոլերը՝ Կաֆու 12՛, Կեշերու 15՛ – Ջակա 20՛, Ժիրու 41՛, Օզիլ 88՛

«Բազել» – «Պարի Սեն Ժերմեն»՝ 1։2
Գոլերը՝ Ձուֆի 76՛ – Մատյուիդի 43՛, Մենյե 90՛
Հեռացում՝ Դի 84՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում