Չեմպիոնների լիգա․ 4 թիմ փլեյ-օֆֆի ուղեգիր է նվաճել

Չեմպիոնների լիգայի A, B, C, D խմբերում ավարտվել են չորրորդ տուրի հանդիպումները, որոնց արդյունքներով հայտնի են դարձել մրցաշարի փլեյ-օֆֆ փուլի մասնակիցներից չորսը։ 

Անկախ հինգերորդ և վեցերորդ տուրերի արդյունքներից՝ փլեյ-օֆֆի ուղեգիր կստանան «Արսենալը» և «Պարի Սեն Ժերմենը», «Ատլետիկոն» և «Բավարիան»։

A խմբում ընդգրկված «Արսենալն» ու ՊՍԺ-ն վաստակել են 10-ական միավոր, իսկ այս թիմերի մրցակիցները՝ «Լուդոգորեցը» և «Բազելը»՝ մեկական։ 

D խմբում «Ատլետիկոն» 4 խաղում 12 միավոր է վաստակել, «Բավարիան»՝ 9։ Այս թիմերին շրջանցելու որևէ հնարավորություն չունեն «Ռոստովը» և «ՊՍՎ Էյնդհովենը», որոնք վաստակել են մեկական միավոր։

Չեմպիոնների լիգայի խմբային փուլն ավարտվելու է դեկտեմբերի 7-ին։ Դեկտեմբերի 12-ին կայանալու է 1/8 եզրափակչի վիճակահանությունը, իսկ այդ փուլը մեկնարկելու է 2017 թվականի փետրվարի 14-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում