«Միլանը» բանակցում է «Այաքսի» հետ

«Այաքսի» կիսապաշտպան Ռիխելդի Բազուրը «Միլանի» տրանսֆերային գլխավոր նպատակներից մեկն է:

20-ամյա ֆուտբոլիստի եղբայրը, ով նաև նրա գործակալն է, հայտնել է, որ մի քանի անգամ հեռախոսով զրուցել է «ռոսոներիի» տեխնիկական տնօրեն Ռոկո Մաիորինոյի հետ, – գրում է «De Telegraaf»-ը: Ամստերդամցիները Բազուրի տանսֆերի դիմաց պահանջում են 22 միլիոն եվրո:

Հոլանդիայի ընթացիկ առաջնությունում կիսապաշտպանը մասնակցել է 5 խաղի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում