«Ինտերից» պաշտոնանկ լինելու համար Դե Բուրի փոխատուցման գումարի չափը

«Ինտերի» նախկին գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրն աշխատանքից ազատվելու համար 1,3 միլիոն եվրո փոխհատուցում է ստանալու: Այդ գումարը նշված է եղել 46-ամյա մասնագետի պայմանագրում,- տեղեկացնում է «La Gazzetta dello Sport»-ը:

Հոլանդացի մարզիչը «ներաձուրիի» ղեկը ստանձնել է ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ և նոր ակումբում աշխատել է ընդամենը 84 օր: Այդ ընթացքում միլանցիները 14 պաշտոնական խաղում տոնել են 5 հաղթանակ, 2 անգամ ոչ-ոքի արդյունք գրանցել և 7 պարտություն կրել:

«Ինտերի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել երիտասարդական թիմը գլխավորող Ստեֆանո Վիկին: Նրա ղեկավարությամբ «ներաձուրին» վաղը կմրցի «Սաութհեմփթոնի» հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում