ՖԻՖԱ․ հայտնի են տարվա լավագույն մարզչի թեկնածուները

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հրապարակել է 2016 թվականի լավագույն մարզչի թեկնածուների ցանկը։ Կառույցի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ պատվավոր մրցանակին հավակնում են հետևյալ մարզիչները՝

  1. Կրիս Կոուլման (Ուելսի հավաքական),
  2. Դիդյե Դեշամ (Ֆրասիայի հավաքական),
  3. Խոսեպ Գվարդիոլա («Բավարիա»/«Մանչեսթեր Սիթի»),
  4. Յուրգեն Կլոպ («Լիվերպուլ»),
  5. Լուիս Էնրիկե («Բարսելոնա»),
  6. Մաուրիսիո Պոչետինո («Տոտենհեմ»),
  7. Կլաուդիո Ռանյերի («Լեսթեր»),
  8. Ֆերնանդու Սանտուշ (Պորտուգալիայի հավաքական),
  9. Դիեգո Սիմեոնե («Ատլետիկո»),
  10. Զինեդին Զիդան («Ռեալ»)։

Հաղթողը որոշվելու է ՖԻՖԱ-ի անդամ երկրների ազգային հավաքականի գլխավոր մարզիչների և ավագների (50%) ու երկրպագուների առցանց քվեարկության (50%) համադրությամբ։

Դեկտեմբերի 2-ին կհրապարակվի լավագույն եռյակը, իսկ հաղթողի անունը հայտնի կդառնա 2017 թվականի հունվարի 9-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում