Ռոնալդուն հանդիպել է երկրպագուի հետ, ով կոմայից դուրս է եկել իր հեթ-տրիկից հետո (տեսանյութ)

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի՝ «Լեգիայի» հետ հանդիպումից առաջ հանդիպել է Դավիդ Պավլաշչիկի հետ, ով 2013 թվականին կոմայից դուրս է եկել պորտուգալացի ֆուտբոլիստի՝ Շվեդիայի դեմ խաղում ձևակերպած հեթ-տրիկից հետո։

2013 թվականի նոյեմբերի 19-ին Պորտուգալիայի հավաքականը Մունդիալ-2014-ի ընտրական փուլի անցումային խաղում Ռոնալդուի հեթ-տրիկի շնորհիվ 3։2 հաշվով հաղթանակ տոնեց Շվեդիայի նկատմամբ: Կրիշտիանուի վերջին գոլից հետո Դավիդը դուրս է եկել կոմայից։ Երիտասարդ երկրպագուն դրանից 3 ամիս առաջ ավտովթարի հետևանքով է հայտնվել կոմայում։

Լեհաստանում «Լեգիայի» հետ կայանալիք խաղը Կրիշտիանու Ռոնալդուին հնարավորություն է տվել երկրորդ անգամ հանդիպելու իր երկրպագուի հետ։ Տեղյակ լինելով այդ պատմության մասին՝ Ռոնալդուն դեռևս 2014 թվականին Դավիդ Պավլաշչիկին հրավիրել էր Դորտմունդի «Բորուսսիայի» հետ Չեմպիոնների լիգայի շրջանակում կայացած հանդիպմանը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում