Ֆեդերերը հանդիպել է ՊՍԺ-ի ֆուտբոլիստների հետ (լուսանկար)

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը մարզադաշտից հետևել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «Բազել» – «Պարի Սեն Ժերմեն» հանդիպմանը, որն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 2։1 հաշվով։

Խաղից հետո թենիսիստը հանդիպել է փարիզյան թիմի ֆուտբոլիստների հետ։ Ինչպես հաղորդում է «Պարի Սեն Ժերմենի» մամուլի ծառայությունը, հանդիպումը նախապես ծրագրավորված չի եղել և անակնկալի է բերել ֆուտբոլիստներին։

Լուսանկարում՝ Ռոջեր Ֆեդերերը Տյագո Սիլվայի, Մարկո Վերատիի, Լուկա Մոուրայի և Մարկինյոսի հետ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում