ՉԼ․ «Մոնակոն» հաղթեց ԲԿՄԱ-ին, «Բայերը»՝ «Տոտենհեմին» (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում «Մոնակոն» խոշոր հաշվով առավելության հասավ ԲԿՄԱ-ի նկատմամբ։ «Լուի II» մարզադաշտում կայացած խաղում դաշտի տերերը 3 անպատասխան գոլ խփեցին․ մեկ անգամ աչքի ընկավ Վալեր Ժերմենը, դուբլ ձևակերպեց Ռադամել Ֆալկաոն։ 

E խմբի մյուս խաղում Լևերկուզենի «Բայերը» Քևին Քամփլի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով առավելության հասավ «Տոտենհեմի» նկատմամբ։

Այս խաղերից հետո «Մոնակոն» 8 միավորով գլխավորում է E խմբի մրցաշարային աղյուսակը, «Բայերն» ունի 6 միավոր, «Տոտենհեմը»՝ 4, իսկ ԲԿՄԱ-ն՝ 2։

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, չորրորդ տուր
E խումբ

«Մոնակո» – ԲԿՄԱ՝ 3։0
Գոլերը՝ Ժերմեն 12՛, Ֆալկաո 28՛, 41՛

«Տոտենհեմ» – «Բայեր»՝ 0։1
Գոլը՝ Քամփլ 65՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում