Հայտնի է՝ ով է գլխավորելու Հայաստանի երիտասարդական հավաքականը

Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվելու Հայաստանի մինչև 17 տարեկանների ընտրանու և «Բանանցի» գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը:

Այդ մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը:

«Ինձ հնարավորություն էին տվել ընտրելու երիտասարդականի մարզչին: Ես առաջարկել եմ Արթուր Ոսկանյանի թեկնածությունը, իսկ պարոն Հայրապետյանը հաստատել է այն»,- Արթուր Պետրոսյանի խոսքը փոխանցում է Sport.Times.am-ի թղթակիցը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում