«Ռոմայի» հաղթանակը, Ադուրիսի պենտա-տրիկը և այլ արդյունքներ (տեսանյութ)

Եվրոպա լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի շրջանակում ավարտվել են մի շարք հանդիպումներ։

B խմբում ԱՊՕԷԼ-ը սեփական հարկի տակ հաղթել է «Յանգ Բոյզին», իսկ «Աստանան» ու «Օլիմպիակոսը» ոչ-ոքի են խաղացել։

C խմբում «Անդերլեխտը» 6։1 հաշվով հաղթել «Մայնցին», իսկ «Գաբալան» պարտվել է «Սենտ Էտյենին»։

E խմբում «Ռոման» 4։2 հաշվով հաղթել է «Աուստրիային», իսկ «Աստրան» ու «Վիկտորիա Պլզենը» հաղթողին չեն որոշել՝ 1։1։ F խմբում «Ատլետիկն» Արից Ադուրիսի պենտա-տրիկի շնորհիվ 5։3 հաշվով հաղթել է «Գենկին», իսկ «Սասուոլոն» ու «Ռապիդը» երկուական գնդակ են խփել։

Եվրոպա լիգա, խմբային փուլ, չորրորդ տուր

ԱՊՕԷԼ – «Յանգ Բոյզ»՝ 1։0
Գոլը՝ Սոտիրիու 69՛
Հեռացում՝ Մբաբու 67՛

«Աստանա» – «Օլիմպիակոս»՝ 1։1
Գոլերը՝ Դեսպոտովիչ 8՛ – Սեբա 30՛

B խմբի մրցաշարային աղյուսակը՝ 

1. ԱՊՕԷԼ — 9 միավոր
2. «Օլիմպիակոս» — 7
3. «Յանգ Բոյզ» — 4
4. «Աստանա» — 2

«Անդերլեխտ» – «Մայնց»՝  6։1
Գոլերը՝ Ստանչու 9՛, 41՛, Տիլեմանս 62՛, Թեոդորչիկ 89՛,90+4՛ / 11-մետրանոց, Բրունո90+2՛ – դե Բլասիս 15՛

«Գաբալա» – «Սենտ Էտյեն»՝ 1։2
Գոլերը՝ Գուրբանով 39՛ – Տանան 45+1՛, Բերիչ 53՛

C խմբի մրցաշարային աղյուսակը

1. «Անդերլեխտ» — 8 միավոր
2. «Սենտ Էտյեն» — 8
3. «Մայնց» — 5
4. «Գաբալա» — 2

«Աուստրիա» – «Ռոմա»՝ 2։4
Գոլերը՝ Կայոդե 2՛, Գրյունվալդ 89՛ – Ջեկո 4՛, 65՛, դե Ռոսսի 18՛, Նայնգոլան 78՛

«Աստրա» – «Վիկտորիա Պլզեն»՝ 1։1
Գոլերը՝ Ստան 19՛ – Կրմենչիկ 25՛

E խմբի մրցաշարային աղյուսակը

1. «Ռոմա» — 8 միավոր
2. «Աուստրիա» — 5
3. «Աստրա» — 4
4. «Վիկտորիա Պլզեն» — 3

«Ատլետիկ» – «Գենկ»՝ 5։3
Գոլերը՝ Ադուրիս 8՛, 24՛ / 11մ, 44՛ / 11մ, 74՛, 90+4՛ / 11մ – Բեյլի 28՛, Նդիդի 51՛, Սուշիչ 79՛

«Սասուոլո» – «Ռապիդ»՝ 2։2
Գոլերը՝ Դեֆրել 34՛, Պելեգրինի 45+3՛ – Ելիչ 85՛, Կվիլիտայա 90՛

F խմբի մրցաշարային աղյուսակը

1. «Գենկ» — 6 միավոր
2. «Ատլետիկ» — 6
3. «Սասուոլո» — 5
4. «Ռապիդ» — 5։

Հետևեք մեզ նաև Telegram-ում