ԵԼ․ «Ինտերը», «Վիլյառեալը» պարտվեցին, «Այաքսը» հաղթեց (տեսանյութ)

Եվրոպա լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում «Ինտերը» 1։2 հաշվով պարտվեց «Սաութհեմփթոնին», մնաց K խմբի մրցաշարային աղյուսակի հետնապահի կարգավիճակում՝ չկորցնելով փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունները։ Այս խմբի մյուս խաղում «Սպարտան» 2։0 հաշվով հաղթեց «Հապոելին»։

L խմբում «Վիլյառեալը» 1։2 հաշվով զիջեց «Անկարսպորին», իսկ «Ցյուրիխն» ու «Ստյաուն» գոլեր չխփեցին։ G խմբում «Այաքսը» 3։2 հաշվով առավելության հասավ «Սելտայի» նկատմամբ, իսկ «Ստանդարտը» 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Պանատինայկոսի» դարպասը։

Եվրոպա լիգա, խմբային փուլ, չորրորդ տուր

«Սաութհեմփթոն» – «Ինտեր»՝ 2։1
Գոլերը՝ վան Դեյկ 64՛, Նագատոմո 69՛/ինքնագոլ – Իկարդի 33՛
Չիրացրած 11-մետրանոց՝ Տադիչ 45՛

«Սպարտա Պրահա» – «Հապոել»՝ 2։0
Գոլերը՝ Դոչկալ 23՛, Լաֆատա 38՛ 

K խմբի մրցաշարային աղյուսակը
1. «Սպարտա» — 9 միավոր
2. «Սաութհեմփթոն» — 7
3. «Հապոել» — 4
4. «Ինտեր» — 3

«Վիլհառեալ» – «Անկարսպոր»՝ 1։2
Գոլերը՝ Էրնանդես 48՛ – Վեբո 8՛, Ռուսեսկու 75՛

«Ցյուրիխ» – «Ստյաուա»՝ 0։0

L խմբի մրցաշարային աղյուսակը
1. «Անկարսպոր» — 7 միավոր
2. «Ցյուրիխ» — 5
3. «Վիլյառեալ» — 5
4. «Ստյաու» — 3

«Այաքս» – «Սելտա»՝ 3։2
Գոլերը՝ Դոլբերգ 41՛, Զիեշ 67՛, Յունես 71՛ – Գվիդետի 79՛, Ասպաս 86՛

«Պանատինայկոս» – «Ստանդարտ»՝ 0։3
Գոլերը՝ Սիսե 61՛, Բելֆոդիլ 75՛, 90+3՛
Հեռացում՝ Մպոկու 77՛

Չորրորդ տուրի արդյունքները՝

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում