Ադամյանի ու «Ալաշկերտի» միջև պայմանագիրը խզվել է. 2 նոր համալրում

«Ալաշկերտի» մարզիչ Արմեն Ադամյանն ակումբի հետ երկկողմ համաձայնությամբ խզել է գործող պայմանագիրը,- տեղեկացնում է երևանցիների մամուլի ծառայությունը:

Ադամյանը Հայաստանի չեմպիոններին էր միացել ընթացիկ մրցաշրջանի ընթացքում և մտնում էր նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի մարզչական շտաբի մեջ:

«Ալաշկերտը» նաև հայտնում է, որ ակումբի մարզչական նոր շտաբը համալրել են ևս երկու մասնագետներ՝ Մանուկ Սարգսյանն ու Տիգրան Ասլանյանը: Սարգսյանը կաշխատի որպես գլխավոր մարզչի օգնական: Նա ունի մարզչական A կարգ: Ասլանյանը, ով ունի մարզչական B կարգ, կլինի դարպասապահների մարզիչը:

Երկու մասնագետներն էլ երևանցիների հետ պայմանագրեր են ստորագրել 1,5 տարի ժամկետով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում