Փոխվել է «Փյունիկ» – «Գանձասար-Կապան» խաղի վայրը

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը, Հայաստանի Բարձրագույն խմբի և ֆուտզալի առաջնությունների խաղացանկերում տեղի են ունեցել փոփոխություններ:

Հայաստանի Բարձարագույն խմբի առաջնության 13-րդ տուրի «Փյունիկ» – «Գանձասար-Կապան» հանդիպումը կկայնա «Հանրապետական» մարզադաշտում: Նախապես ծրագրված էր այն անցկացնել Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Խաղը կմեկնարկի ժամը 17:00-ին:

Ֆուտզալի Հայաստանի առաջնության 6-րդ տուրի «Չարբախ» – ՎՊՀ հանդիպումը կկայանա նոյեմբերի 7-ին, «Լեո»-«Ալավերդի» խաղը կկայանա «Միկա» մարզահամալիրում, իսկ «Արմենիա Թրավել»-«Գյումրի» մրցավեճը կսկսվի ժամը 14:30-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում