«Ալաշկերտը» խոշոր հաշվով հաղթեց «Բանանցին»

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրում գործող չեմպիոն «Ալաշկերտը» հյուրընկալեց «Բանանցին» և խոշոր հաշվով հաղթանակ տոնեց։

Հանդիպումն ավարտվեց 4։1 հաշվով․ դաշտի տերերի կազմում մեկական գոլ խփեցին Խորեն Վերանյանն ու Արտակ Գրիգորյանը, դուբլ ձևակերպեց Արտակ Եդիգարյանը, իսկ հյուրերի միակ գնդակը խփեց Վահագն Այվազյանը։

Այս հաղթանակից հետո «Ալաշկերտն» ունի 22 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Շիրակին» զիջելով 5 միավորով, իսկ «Բանանցը» մնաց 13 միավորով՝ 5-րդ տեղում։

Բարձրագույն խումբ, 13-րդ տուր

«Ալաշկերտ» – «Բանանց»՝ 4։1
Գոլերը՝ Եդիգարյան 6՛, 79՛, Վերանյան 71՛, Գրիգորյան 90+2՛ – Այվազյան 37՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում