«Փյունիկն» ու «Գանձասար-Կապանը» ոչ-ոքի խաղացին (տեսագրություն)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրի կենտրոնական՝ «Փյունիկ» - «Գանձասար-Կապան» խաղում հաղթող չեղավ։ «Հանրապետական» մարզադաշտում կայացած հանդիպման ընթացքում մրցաշարային աղյուսակի հարևանները գոլեր չխփեցին։
Այս ոչ-ոքիից հետո «Փյունիկն» ունի 22 միավոր և զբաղեցնում է երրորդ հորիզոնականը, իսկ «Գանձասար-Կապանը» 20 միավորով չորրորդ տեղում է։