Փոփոխություն Հայաստանի հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակում

Հայաստանի բարձրագույն խմբի 25-րդ առաջնության 13-րդ տուրում «Գանձասար-Կապանը» հյուրընկալվելով «Փյունիկին» գոլազուրկ ոչ-ոքի է գրանցել։

Կապանցիների դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանն աչքի է ընկել հուսալի խաղով, որն էլ պատճառ է հանդիսացել հանդիպմանը ներկա Հայաստանի ազգային հավաքականի մարզիչների համար նրան ազգային թիմ հրավիրելու համար,- տեղեկացնում է «Գանձասարի» մամուլի ծառայությունը:

Ազգային ընտրանու կազմում 30-ամյա ֆուտբոլիստը կփոխարինի «Փյունիկի» դարպասապահ Գոռ Մանուկյանին, ով վնասվածք է ստացել:

Մելիքսեթյանը նախկինում նույնպես հրավիրվել է Հայաստանի հավաքական, որի կազմում անցկացրել է ընկերական մեկ հանդիպում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում