Արտագնա խաղում «Միլանը» հաղթեց «Պալերմոյին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 12-րդ տուրում «Միլանն» արտագնա խաղում առավելության հասավ «Պալերմոյի» նկատմամբ։

«Ռենցո Բարբերա» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 1։2 հաշվով․ հյուրերի կազմում աչքի ընկան Սուսոն և Ջանլուկա Լապադուլան, իսկ դաշտի տերերի միակ գոլը խփեց Իլյա Նեստերովսկին։

Այս հաղթանակից հետո «Միլանն» ունի 25 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի դեռևս 2-րդ հորիզոնականը, իսկ «Պալերմոն» մնաց 6 միավորով՝ 19-րդ տեղում։

Իտալիայի առաջնություն, 12-րդ տուր

«Պալերմո» – «Միլան»՝ 1։2
Գոլերը՝ Նեստերովսկի 71՛ – Սուսո 15՛, Լապադուլա 82’

Հետևեք մեզ նաև Telegram-ում