«Ինտերը» խոշոր հաշվով հաղթեց «Կրոտոնեին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 12-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ հաղթանակ տոնեց մրցաշարային աղյուսակի հետնապահ «Կրոտոնեի» նկատմամբ։ Հանդիպման մինչև 84-րդ րոպեն ցուցատախտակին 0։0 հաշիվն էր, սակայն վերջնամասում Մաուրո Իկարդին դուբլ ձևակերպեց, մեկ գոլ էլ խփեց Իվան Պերիշիչը։

Այս հաղթանակից հետո «Ինտերն» ունի 17 միավոր և զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը, իսկ «Կրոտոնեն» 5 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Իտալիայի առաջնություն, 12-րդ տուր

«Ինտեր» – «Կրոտոնե»՝ 3։0
Գոլերը՝ Պերիշիչ 84՛, Իկարդի 88՛ / 11-մետրանոց, 90+3՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում