Սալահի հեթ-տրիկը հաղթանակ պարգևեց «Ռոմային» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 12-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ 3։0 հաշվով առավելության հասավ «Բոլոնյայի» նկատմամբ։ «Գայլերի» կազմում բոլոր գոլերը խփեց Մոհամեդ Սալահը։

Այս հաղթանակից հետո «Ռոման» ունի 26 միավոր և զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Յուվենտուսին» զիջելով 4 միավորով, իսկ «Բոլոնյան» 13 միավորով 16-րդ հորիզոնականում է։

Իտալիայի առաջնություն, 12-րդ տուր

«Ռոմա» – «Բոլոնյա»՝ 3։0
Գոլերը՝ Սալահ 13՛, 62՛, 71՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում