ՊՍԺ-ն վստահ հաղթանակ տոնեց «Ռենի» նկատմամբ (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 12-րդ տուրում «Պարի Սեն Ժերմենը» սեփական հարկի տակ 4։0 հաշվով հաղթեց «Ռենին»։ Հանդիպման 31-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Ժելսոն Ֆերնանդեշը, ապա փարիզյան թիմի կազմում մեկական գոլ խփեցին Էդինսոն Կավանին, Ադրիեն Ռաբիոն, Մարկո Վերատին։

Այժմ «Պարի Սեն Ժերմենն» ունի 26 միավոր և «Մոնակոյի» հետ կիսում է մրցաշարային աղյուսակի 2-3-րդ հորիզոնականները, իսկ «Ռենը» 20 միավորով հինգերորդն է։

Ֆրանսիայի առաջնոթյուն, 12-րդ տուր

«Պարի Սեն Ժերմեն» – «Ռեն»՝ 4։0
Գոլերը՝ Ֆերնանդեշ 31՛/ինքնագոլ, Կավանի 42՛, Ռաբիո 67՛, Վերատի 79՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում