Կուարեժման «վրեժ է լուծել» Ռոնալդուից (տեսանյութ)

Պորտուգալիայի հավաքականի և «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 2015 թվականի մարտին իր նոր խաղակոշիկները ներկայացնելու յուրօրինակ տարբերակ էր մտածել։ Կրիշտիանուն ազգային ընտրանում թիմակից Ռիկարդու Կուարեժմայի մեքենան փայլաթիթեղով էր պատել, խաղակոշիկով նկարվել դրա կողքին և հրապարակումներ կատարել սոցիալական ցանցերում։

Ամիսներ անց Կուարեժման որոշել է վրեժխնդիր լինել: Ռոնալդուի նոր` «Nike’s Mercurial Superfly CR7 Discovery» խաղակոշիկների շնորհանդեսի ժամանակ Կուարեժման Կրիշտիանուի մտերիմ ընկերներից Ռիկարդո Ռեգուֆի օգնությամբ վախեցրել է նրան։

Կուարեժման տեսանյութը հրապարակել է «Twitter»-ում և գրել․ «Հիշո՞ւմ ես անցյալ տարին։ Ես երբեք չեմ մոռանա։ Հիմա մենք «քվիթ ենք»»։

Իր հերթին Ռոնալդուն գրել է․ «Տղանե՛ր, ես չեմ կարողանում հավատալ, որ իմ մեջքի հետևում նման բան եք արել»։

Կրիշտիանու Ռոնալդուի նոր՝ «Nike’s Mercurial Superfly CR7 Discovery» խաղակոշիկները․

Հետևեք մեզ նաև Telegram-ում