Վերատի․ Պետք է բոլորին ցույց տանք՝ Փարիզում հեշտ չէ միավոր վաստակել

«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Մարկո Վերատին կարծում է, որ ընթացիկ մրցաշրջանում մրցակիցներն այլևս չեն վախենում փարիզյան թիմից։

«Վերջին շրջանում մրցակիցները, ասես, չեն հարգում մեզ, չեն զգուշանում մեզանից։ Երբ նրանք հյուրընկալվում են մեզ, իրենց ուժերի վրա վստահ են լինում։ Մենք բոլորին պետք է ցույց տանք, որ հեշտ չէ գալ Փարիզ և միավոր վաստակել։ Պետք է ամեն ինչ նախորդ տարիների նման լինի»,- Վերատիի խոսքը մեջբերել է «AFP» գործակալությունը։

Հավելենք, որ Ֆրանսիայի ընթացիկ առաջնության 12 տուրում «Պարի Սեն Ժերմենը» 6 տնային հաղթանակ է տոնել և 26 միավորով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում