Բեռլուսկոնին «Միլանում» նոր պաշտոնի է անցնելու

«Միլանի» նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին չինական «Sino-Europe Sports» ներդրողական ընկերությանն ակումբը վաճառելուց հետո այլ պաշտոնի է անցնելու:

«Football Italia»-ն հայտնում է, որ ռոսոներիի բազմամյա ղեկավարը դառնալու է ակումբի պատվավոր նախագահը:

«Միլանը» լքելու է ակումբի փոխնախագահ Ադրիանո Գալիանին, ինչպես նաև Բարբարա Բեռլուսկոնին:

Իտալական գրանդի գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցնելու է Մարկո Ֆասոնեն, ով հայտնի է «Ինտերում» իր աշխատանքով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում